Էշը համեստ կենդանի է, աշխատասեր:
Համենայնդեպս, էդ կենդանուն ես այդ որակներով եմ ճանաչել:
Բայց էշը նաեւ կող ունի, եթե նրան իր ուժերից վեր աշխատանքի են լծում: Էդ դեպքերում էդ խեղճ կենդանին ընդվզում է,
Հայասատանում էշն այլեւս հասարակ անուն չէ` Էշ է:
Ու հիմա էս կենդանու մասին խոսելը, անմեղ խոսելը վտանգավոր է, որովհետեւ մեզանում այլեւս Էշը քաղաքական կատեգորիա է:
Երբեք
չեմ պատկերացրել, որ էդ անմեղ կենդանին իր արոտը կթողնի, իր անմեղությունն
ու կուսությունը` նույնպես, ու քաղաքականություն կմտնի:
Հայաստանում հիմա էշն այլեւս հեզության ու աշխատասիրության խորհրդանիշ չէ:
Անլեզու կենդանի էլ չէ, քաղաքական կատեգորիա է, զոռբայության սիմվոլ:
Եթե ինչ-որ մեկն ինձ ասի, որ երբեմն խմել սիրում եմ` չեմ նեղանա, որովհետեւ դա իրականություն է: Բայց խիստ կվիրավորվեմ, եթե ինձ մեղադրեն պլանքյաշության կամ նարկոմանիայի մեջ:
( արձագանք )
( արձագանք )
Ես Վանոյին բացահայտել եմ Ազատության հրապարակում, նոր` որպես գրող:
Ես երեք Վանո եմ ճանաչում ու բոլորին էլ շատ սիրում եմ:
( իմ Վանոն )

1999թ. հոկտեմբերի 27-ին, ես քաղաքապետի խորհրդականն էի: Մի էրկու ամիս առաջ էինք Ազգային Ժողովից տեղափոխվել քաղաքապետարան:
Եթե անկեղծ ասեմ, քաղաքապետարանի աշխատանքն ինձ չէր ձգում ու ԱԺ-ից քաղաքապետարն էի տեղափոխվել միայն նրա համար, որ չնեղացնեմ ավագ ընկերոջս՝ քաղաքապետ նշանակված Ալբերտ Բազեյանին:
Էնպես որ՝ պատահական չէր, որ առիթը բաց չէի թողնում խորհրդարանի շենք գնալու համար:
Էդ չարաբաստիկ օրն էլ խորհրդարան էի գնացել՝ ժամը 3-ի կողմերը…
4 անց կես սկսվում էր կառավարության հետ հարցուպատասխանը:
Ընդմիջման ավարտին խորհրդարան մտավ վարչապետ Վազգեն Սարգսյանը: Ֆոեյում մեկ-երկու բառ փոխանակեցինք…Ինչ իմանայի, որ դա իմ վերջին հանդիպումն է մեր ժամանակների ամենաականավոր գործիչներրից մեկի հետ:
Գիտեի, որ Վազգենը չի սիրում, որ գործի ժամանակ պետական ծառայողն այլ տեղ թրեւ է գալիս ու հեռացա խորհրդարանի շենքից:
Իմ ծառայողական մեքենայով քաղաքապետարան էի գնում, երբ ընկերներիցս քաղաքագետ վահե Հովհաննիսյանը զանգեց եւ խնդրեց իր գրասենյակ անցնել:
Գրասենյակն «Անի» հյուրանոցի մոտ էր:
Քաղաքապետարան չէի շտապում, որովհետեւ Աբոն էդ օրը տեղում չէր, կաթողիկոսական ընտրություններին էր մասնակցում:
Վահեի հետ մի-մի բաժակ բան խմեցինք, ասում-խոսում էինք, ռադիոյով էլ ԱԺ նիստն էր ընթանում:
Մեկ էլ ռադիոյով կրակոցի ձայներ լսվեցին… ականջներիս չհավատացի:
Զանգեցի պատգամավոր ընկերներիս , ոչ մեկ հեռախոսը չէր պատասխանում…
Տագնապս գնալով մեծացավ:
Հասմիկը՝ Բազեյանի քարտուղարուհին, զանգեց ու շտապ քաղաքապետարան կանչեց:
5 անց կես էր, որ հասա գործի տեղը, Բազեյանն արդեն Էջմիածնից էկել էր:
Մտա մոտը, անհանգիստ շարժումներ անելով՝ ծխում էր ու շրջում աշխատասենյակում:
«Սուրեն, Վազգենին խփել են»,- մի կերպ ասաց նա:
Լսածիս չհավատացի…չի կարող պատահել…
Վազգենը մեռնել չէր կարող, նա տեղով Անպարտության խորհրդանիշ էր…
Գնացինք խորհրդարանի շենք, շոկի մեջ էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում:
Երբեմն թվում էր, որ հեսա Վազգենը սենյակ է մտնելու, բոլորիս հանդիմանի, որ բան ու գործ թողած՝ մի սենյակում նստած անդադար ծխում-խոսում ենք:
…Բայց էդ օրը Վազգենն ըտենց էլ չեկավ, մեր վրա խոսացող չեղավ:
Բոլորիս որբությունը գնալով իրականություն էր դառնում:
Մի քանի օր հետո, Եռաբլուրում՝ Վազգենի թաղման օրը, հասկացա, որ ոչ միայն նրան ենք կորցրել, այլ՝ մեր պետությունը, որին հենց նոր հողին հանձնեցինք…

…Անտանելի մառախուղ էր, շուրջը ոչինչ չէր երեւում….լեռան ստորոտին լսվում էր մի վիրավոր ու արնաքամ Զինվորի մռնչյուն: Ժամեր առաջ էր վիրավորվել, ընկերներին հասնելու բոլոր ճիգերն արդեն սպառված էին:
Նա մեռնում էր ու կյանքի վերջին րոպեներին հիշում էր, այն համարը, որով վերջին անգամ սրտատրոփ զանգել էր ու մնացել անպատասխան:
Դա նրա սիրած աղջիկն էր, որին այնքան ուզում էր տեսնել Ղարաբաղ գալուց առաջ:
( արծվի թռիչքը )

Վերջին շրջանում բանակում արձանագրված ողբերգական իրադարձությունները կրկին քննադատության սլաքը հասցեագրել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ:
( հայրենասեր սպան )
( հայրենասեր սպան )
Այսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընտրական վերջին հանդիպումն է անցկացնում եւ Իռլանդիայի հավաքականին հաղթելու դեպքում` Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու ռեալ հնարավորություն է ստանում:
( օրվա հարցը )
( օրվա հարցը )
Կներես, որ քեզ չհավատացի:
Ափսոսում եմ....
Կներես, որ չվստահեցի ավագ ընկերոջս:
Շնորհակալ եմ, որ ինձ վերադարձրեցիր
իմ ազգային արժանապատվությունը:
Իմ մեծ ու թանկագին ընկեր.....
Ափսոսում եմ....
Կներես, որ չվստահեցի ավագ ընկերոջս:
Շնորհակալ եմ, որ ինձ վերադարձրեցիր
իմ ազգային արժանապատվությունը:
Իմ մեծ ու թանկագին ընկեր.....
ԱնԳայանե մի օր էլ ապրեցի: Չմեռա, բայց թախիծս ամբողջություն դառավ, վիշտս` օվկիանոս:
Էս փորձությունը փորձանք դարձավ, բաժանումը` անտակ մի ծով:
( կարոտ )

Մենությունը մի տեսակ կաշկանդել է ինձ` դարձնելով անօգնական ու տկար....
Խավարի մեջ իմ լույսն եմ փնտրում:
( իմ Գայանեն )
Խավարի մեջ իմ լույսն եմ փնտրում:
( իմ Գայանեն )
Պրոբլեմներս քիչ էին, մեկ էլ Մեդիամաքսում Ռոբի հարցազրույցը կարդացի:
Մարդը որոշել է մեծ քաղաքականություն վերադառնալ:
( Ռոբն ու արյունը )

Մի անգամ ինձ կռապաշտ անվանեցին:
Անվանողն Արթուր Ավթանդիլյանն էր:Իմ լավ ընկերը:
Թեման Վազգենին նվիրված մի գրառում էր:
Թող որ Վազգենին սիրեմ ու կռապաշտ լինեմ:
Ես Վազգեն Սարգսյան եմ:
Վահագն որդիս Վազգեն Սարգսյան է:
Արսենս՝ Վազգեն է:
Սիրուշոս էլ...
Գնում եմ Ձեզանից:
Պահեք ՎԱԶԳԵՆԻ տեասկը:
Պահեք ՎԱԶԳԵՆԻ տեասկը:
Երբ Կենդանի Մատյանի իմ էջում նախաձեռնեցի ՀՀ Ազգային հերոսների մասին շարք (այստեղ, այստեղ, այստեղ եւ այստեղ), թեման կապել էի Հանրապետության 20-ամյա տարեդարձի հետ:
Գրառումներիցս մեկում կարծիք եմ հայտնել, որ Նիկոլայ Ռիժկովը արժանի չէ ՀՀ Ազգային հերոսի կոչմանը:
Ընթացքում այլ մարդիկ որոշակի վերապահումներ հայտնեցին նաեւ այլ հերոսների հանդեպ:
Ազգային հերոսի ինստիտուտը շատ կարեւոր է որեւէ պետության կյանքում եւ, ի թիվս այլ հարցերի, բացահայտում է այդ պետության, ժողովրդի արժեքային համակարգը, կողմնորոշումնրը:
Օրինակ, բլոգային ընկերներիցս ոմանք առաջարկում էին դիմել Հանրապետության նախագահին՝ գալիք տոնի առթիվ Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու առաջարկով: Այդ առաջարկն իմ համար միանգամայն ընդունելի է:
Ստորեւ ներկայացնում եմ ՀՀ Ազգային հերոսների ցանկը.
( ՀՀ Ազգային հերոսները )
Արդեն նշեցի, որ վերը բերված ցուցակում իմ ընկալումներին չի համապատասխանում միայն Ռիժկովը:

Գրառումներիցս մեկին արձագանքելով՝ Ֆեյսբուքում եւ ԿՄ-ում որոշ մարդիկ կասկածի տակ առան Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ծառայությունները մեր երկրի հանդեպ:
( Կառուցենք եւ Պաշտպանենք )
( Կառուցենք եւ Պաշտպանենք )