Suren

Տիգրան Սարգսյանին երբեք խմած չեմ տեսել

Եթե ինչ-որ մեկն ինձ ասի, որ երբեմն խմել սիրում եմ` չեմ նեղանա, որովհետեւ դա իրականություն է: Բայց խիստ կվիրավորվեմ, եթե ինձ մեղադրեն պլանքյաշության կամ նարկոմանիայի մեջ:
Collapse )
Suren

էս անիծյալ օրը

1999թ. հոկտեմբերի 27-ին, ես քաղաքապետի խորհրդականն էի: Մի էրկու ամիս առաջ էինք Ազգային Ժողովից տեղափոխվել քաղաքապետարան:
Եթե անկեղծ ասեմ, քաղաքապետարանի աշխատանքն ինձ չէր ձգում ու ԱԺ-ից քաղաքապետարն էի տեղափոխվել միայն նրա համար, որ չնեղացնեմ ավագ ընկերոջս՝ քաղաքապետ նշանակված Ալբերտ Բազեյանին:
Էնպես որ՝ պատահական չէր, որ առիթը բաց չէի թողնում խորհրդարանի շենք գնալու համար:
Էդ չարաբաստիկ օրն էլ խորհրդարան էի գնացել՝ ժամը 3-ի կողմերը…
4 անց կես սկսվում էր կառավարության հետ հարցուպատասխանը:
Ընդմիջման ավարտին խորհրդարան մտավ վարչապետ Վազգեն Սարգսյանը: Ֆոեյում մեկ-երկու բառ փոխանակեցինք…Ինչ իմանայի, որ դա իմ վերջին հանդիպումն է մեր ժամանակների ամենաականավոր գործիչներրից մեկի հետ:
Գիտեի, որ Վազգենը չի սիրում, որ գործի ժամանակ պետական ծառայողն այլ տեղ թրեւ է գալիս ու հեռացա խորհրդարանի շենքից:
Իմ ծառայողական մեքենայով քաղաքապետարան էի գնում, երբ ընկերներիցս քաղաքագետ վահե Հովհաննիսյանը զանգեց եւ խնդրեց իր գրասենյակ անցնել:
Գրասենյակն «Անի» հյուրանոցի մոտ էր:
Քաղաքապետարան չէի շտապում, որովհետեւ Աբոն էդ օրը տեղում չէր, կաթողիկոսական ընտրություններին էր մասնակցում:
Վահեի հետ մի-մի բաժակ բան խմեցինք, ասում-խոսում էինք, ռադիոյով էլ ԱԺ նիստն էր ընթանում:
Մեկ էլ ռադիոյով կրակոցի ձայներ լսվեցին… ականջներիս չհավատացի:
Զանգեցի պատգամավոր ընկերներիս , ոչ մեկ հեռախոսը չէր պատասխանում…
Տագնապս գնալով մեծացավ:
Հասմիկը՝ Բազեյանի քարտուղարուհին, զանգեց ու շտապ քաղաքապետարան կանչեց:
5 անց կես էր, որ հասա գործի տեղը, Բազեյանն արդեն Էջմիածնից էկել էր:
Մտա մոտը, անհանգիստ շարժումներ անելով՝ ծխում էր ու շրջում աշխատասենյակում:
«Սուրեն, Վազգենին խփել են»,- մի կերպ ասաց նա:
Լսածիս չհավատացի…չի կարող պատահել… 
Վազգենը մեռնել չէր կարող, նա տեղով Անպարտության խորհրդանիշ էր…
Գնացինք խորհրդարանի շենք, շոկի մեջ էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում:
Երբեմն թվում էր, որ հեսա Վազգենը սենյակ է մտնելու, բոլորիս հանդիմանի, որ բան ու գործ թողած՝ մի սենյակում նստած անդադար ծխում-խոսում ենք: 
…Բայց էդ օրը Վազգենն ըտենց էլ չեկավ, մեր վրա խոսացող չեղավ: 
Բոլորիս որբությունը գնալով իրականություն էր դառնում: 
Մի քանի օր հետո, Եռաբլուրում՝ Վազգենի թաղման օրը, հասկացա, որ ոչ միայն նրան ենք կորցրել, այլ՝ մեր պետությունը, որին հենց նոր հողին հանձնեցինք…


Suren

Զինվորի վերջին աղոթքը

…Անտանելի մառախուղ էր, շուրջը ոչինչ չէր երեւում….լեռան ստորոտին լսվում էր մի վիրավոր ու արնաքամ Զինվորի մռնչյուն: Ժամեր առաջ էր վիրավորվել, ընկերներին հասնելու բոլոր ճիգերն արդեն սպառված էին:
Նա մեռնում էր ու կյանքի վերջին րոպեներին հիշում էր, այն համարը, որով վերջին անգամ սրտատրոփ զանգել էր ու մնացել անպատասխան:
Դա նրա սիրած աղջիկն էր, որին այնքան ուզում էր տեսնել Ղարաբաղ գալուց առաջ:
Collapse )
Suren

Կարո՞ղ ենք հաղթել

Այսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընտրական վերջին հանդիպումն է անցկացնում եւ Իռլանդիայի հավաքականին հաղթելու դեպքում` Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու ռեալ հնարավորություն է ստանում:
Collapse )
Suren

Իմ հոդվածը armversion.am կայքում- Երեք նախագահների Հայաստանը